Լուրեր
Բորժոմին և Բակուրիանին ստացել են Եվրոպայի 2025 թվականի ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի հյուրընկալ քաղաքների թեկնածուի կարգավիճակ

 

Բորժոմին և Բակուրիանին ստացել են Եվրոպայի 2025 թվականի ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի հյուրընկալ քաղաքների թեկնածուի կարգավիճակ֊, այս մասին ասված է պաշտոնական նամակում, որը Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը ստացել է՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեզ Կոչիանչիչից և գլխավոր քարտուղար, Ռաֆայել Պանիոցիից։ Նյութի աղբյուտը Առաջին Ալիքն է:

2020 թվականի փետրվարին Բորժոմի և Բակուրիանի են այցելելու փառատոնի գնահատող հանձնաժողովի անդամները։

Վրաստանի օլիմպիական կոմիտեն, Եվրոպայի օլիմպիական կոմիտեին հյուրընկալության վերաբերյալ անհրաժեշտ լրատվությունը պետք է ներկայացնի մինչև 2020 թվականի հուլիսի 31֊ը։

 

| Print |