Լուրեր
Ախալցխացի իրավաբանների ցույցը վրացի բժշկի աջակցության համար
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Շոթա Ռուսթավելիի արձանի հարակից տարածքում հավաքվեցին Ախալցիխեի իրավաբանները և բողոքի ցույց կազմակերպեցին անկանոն ձերբակալված Վաժա Գափրինդաշվիլիի համար: 

Վաժա Գափրինդաշվիլիի ազատ արձակման հարցը դեկտեմբերի 10-11-ին կայացած ժնևյան միջազգային քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն էլ` Ժնևի բանակցություններից հետո՝ խոսելով բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի մասին ասել էր. «Լսեցինք երկու կողմերի տեսակետները: Հույս ունենք, որ մոտ ապագայում պարոն Գափրինդաշվիլին իր հարազատների մոտ կվերադառնա: Մեր բոլորի շահերից է բխում, որ այս հարցը դուրս գա օրակարգից: Թե ինչպես ազատ կարձակվի, մի հարցրեք»:

Նշենք, որ բժիշկ, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլին այս տարվա նոյեմբերի սկզբին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։
| Print |