Լուրեր
Իրաքում բնակվող Վրաստանի քաղաքացիների կապակցությամբ արտաքին գործերի նախարարությունը տարածում է հայտարարություն
Հորդանանի հաշիմիտական թագավորությունում Վրաստանի դեսպանատունը, Իրաքում բնակվող Վրաստանի քաղաքացիների հետ, որոնց մեծամասնությունը ապրում է Քուրդիստանի շրջանում, անմիջական կապի մեջ է։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Դուհուկշ, Էրբիլ և Սու Լեյմանիա քաղաքներում քաղաքացիների պնդմամբ հանգիստ է և նրանց վտանգ չի սպառնում։ Բացի այդ նախարարությունում գործում է 24 ժամյա թեժ գիծ +962 797 299 799։

Իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանը սպանվել էր հունվարի 3֊ին Բաղդադի օդանավակայանում։ Թեհրանում հայտարարել են, որ Իրանը վրեժ կլուծի ԱՄՆ֊ից։ Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի վրեժ լուծել, ապա ԱՄՆ֊ը կպատասխանեն դրան։

ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Իրանի հետ պատերազմի հակառակորդները անց են կացրել բողոքի ցույց: Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի լիկվիդացման և Մերձավոր Արևելք լրացուցիչ 3000 զինվորականի ուղարկման դեմ բողոքել են Վաշինգտոնում և մի շարք այլ քաղաքներում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է հարվածել 52 թիրախի: 

Դոնալդ Թրամփի խոսքով՝ «Եթե Իրանը վրեժ լուծի, ԱՄՆ-ի պատասխանը կլինի արագ և ուժեղ»:

«Իրանը շատ պարզ և ընդգծված խոսում է, որ պատրաստ է հարվածել ամերիկյան օբյեկտներին և դա անելու է վրեժ լուծելու նպատակով, քանզի մենք աշխարհից հեռացրեցինք նրանց ահաբեկիչների առաջնորդին, ով նոր էր սպանել բազմաթիվ ամերիկացիների և վիրավորել շատերին: Նա իր կյանքի ընթացքում սպանել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ իրանցի ցուցարարների: Նա հարձակվում էր մեր դեսպանատան վրա և այլ հարձակումներ էր ծրագրում: Իրանը երկար տարիներ միայն խնդիրներ է ստեղծում: Պետք է նախազգուշացնեմ, որ եթե Իրանը հարվածի որևէ ամերիկացու կամ ամերիկյան օբյեկտի, ապա մենք արդեն ընտրել ենք իրանական 52 օբյեկտներ (ինչը խորհրդանշական կերպով ներկայացնում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցված 52 ամերիկացու): Ամերիկան կգործի արագ, մենք չենք ցանկանում լսել սպառնալիքներ»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Իրանը սպառնացել էր, որ արդեն սահմանել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան 53 օբյեկտ, որոնց վրա վրեժ լուծելու նպատակով հարված է հասցնելու:

Ըստ վրացի փորձագետ՝ Ամիրան Սալուքվաձեի, «գործընթացում Վրաստանի մասնակցությունը խստիվ արգելվում է, սակայն պետությունների միջև բախումն անխուսափելի է»:

| Print |