Լուրեր
Սուրբծննդյան «Ալիլո» երթ Ախալցիխեում-Ֆոտոշարք
Սուրբ ծննդյան տոնի առթիվ, Ախալցիխեում անցկացվեց ավանդական «Ալիլո» երթը: 

«Ալիլո»ն մեկնարկել է Թամարաշվիլիի փողոցից և ավարտվել է, հասնելով քաղաքի կենտրոնական այգին:


Ավանդության համաձայն, տեղացիները այս տարի նույնպես երեխաներին դիմավորեցին մրգերով քաղցրավենիքներով:

«Ալիլոյին» քաղաքի կենտրոնական այգուց միացան նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր երթի մասնակիցներին նվերներ բաժանեցին:


ամբողջ օրվա ընթաքում հավաքված մթերքները, բարիքները բաժանելու են ծերանոցներին, մանկատներին և պատժակատարողական հաստատություններին:
«Ալիլո»-ի ավանդույթը սկիզբ է առնում V-VI դարից: Այն սկսել են նշել վերջին տարիներից:


Թբիլիսիում անցկացվող երթի մասնակիցներին, Աթոնելիի նստավայրում հյուրընկալել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և փոխանցել նվերներ:

Նկարները պատկանում է Ախալցիխեի քաղաքապետարանին:
| Print |