Լուրեր
Մաջադիայում 23-ամյա տղային սառած են գտել (Վիդեո)
Ախալքալաքի գյուղերի - Մաջադիայի և Օլավերդի հարակից տարածքում՝ անտառում 23-ամյա տղային գտել են սառած: 


Համագյուղացիների հայտարարության համաձայն, երիտասարդ տղամարդուն բազմիցս տեսել են գյուղերի անտառներում, քայլելիս, քանի որ նրա քույրը ապրում էր անտառի մոտ: 

Երիտասարդ տղամարդուն իրավապահների հետ փնտրել սկսեցին հունվարի 6-ին, երեկոյան ժամը 18:00-ից հետո: 

Մաջադիայում մտածում են, որ հավանաբար տղան ընկել է ճանապարհից անտառի փոքրիկ ձորի մեջ, որտեղից դուրս գալը շատ դժվար է եղել, իսկ հանգուցյալը ստորին վերջույթների շարժման հետ կապված խնդիրներ է ունեցել:


Հետաքննությունը սկսել է Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ՝ «Անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածի համաձայն:
| Print |