Լուրեր
Ախալցիխեի կենտրոնական փողոցը մի քանի օր է ինչ փորված է
Քաղաք Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցի համար 30-ի հարակից տարածքում, մի քանի օր է ինչ ճանապարհը փորված է: Տեղացիներն ասում են, որ խմելու ջրի խողովակը վնասվել է հունվարի 10-ին: Դրանից հետո ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Այս պատճառով, մի քանի ընտանիքներ զրկվել են խմելու ջրից: 

«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունում» ասում են, որ Ռուսթավելի և Գամսախուրդիա փողոցներում մի քանի վնաս կա: Վնասների մեծ մասը արդեն վերանորոգել են: 

«Խոչընդոտներից խուսափելու համար աշխատանքները դեռևս ընթանում են: Ռուսթավելի և Գամսախուրդիա փողոցներում մեծ խնդիրներ կան»,- ասում են ընկերության տարածաշրջանային մենեջեր՝ Բեսիկ Փիլաուրին: 


| Print |