Լուրեր
«9-րդ ալիքի» լրագրողը դարձել է հասարակական կազմակերպությունների ընտրյալը

 

«9-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող՝ Ռուսուդան Գվարամաձեն դարձել է «Լրագրողներ սոցիալական փոփողությունների համար» մրցույթի հաղթողներից մեկը: 

Մրցույթը անցկացվեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի «Այս երկիրը քոնն է» ակցիայի շրջանակներում: 

Նրա նպատակն էր բացահայտել մարզերում աշխատող այն լրագրողներին, ովքեր օբյեկտիվորեն և մասնագիտականորեն լուսաբանում են քաղաքացիական հասարակության առջև ծառացած մարտահրավերները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը:

Հաղթող լրագրողներին բացահայտելու համար Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բոլոր մարզերում հետազոտություն անցկացրեց: Սամցխե-Ջավախքում հասարակական կազմակերպությունների ամենաշատ ձայնը հավաքեց Ռուսուդան Գվարամաձեն: 

Հաղթող լրագրողների պարգևատրումը հունվարի 17-ին, Թբիլիսում, Վրաստանի ազգային համալսարանում անցկացվեց: 


| Print |