Լուրեր
«Գյուղի երիտասարդները փնտրում էին, բայց չկարողացան գտնել»,- Նաքալաքևի բնակիչ
Ասպինձայում, Քուռ գետում մոտ 60 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել: Ռ.Օ.-ն գյուղ Նաքալաքևի բնակիչն էր: Համագյուղացիները ինքնասպանությունը չեն բացառում, սակայն ասում են, որ հնարավոր է վատ է զգացել և ընկել է գետը: 

Մահվան պատճառը կհաստատվի հետազոտության արդյունքում: 

Տղամարդը տանից դուրս է եկել փետրվարի 23-ին առավոտյան: Դրանից հետո ընթանում էին որոնողական աշխատանքներ: Տղամարդուն փնտրում էին նաև գյուղի բնակիչները: 

Ներքին գործերի նախարարությունից 9-րդ ալիքի մոտ հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է հասցնել ինքնասպանության:

| Print |