Լուրեր
Ասպինձայում ինքնամեկուսացման կանոնները խախտող անձին տեղափոխել են կարանտին

 

Աբասթումանի թոքերի կենտրոնում, կարանտին են տեղափոխել այն անձին, ով Ասպինձայի մունիցիպալիտետի ինքնամեկուսացման կանոնները խախտել է: Քաղաքացին վերադարձել էր Չեխիայից և ինքնամեկուսացված էր: Ինչպես հայտնում են հասարակական առողջապահության կենտրոնից, քաղաքացուն նկատել էին փողոցում և տեղեկացրել այդ մասին: Ինքնամեկուսացման կանոններին չենթարկվող անձը ստիպողաբար ուղղարկվել է կարանտին: 

Սա առաջին դեպքն է, երբ Ասպինձայի մունիցիպալիտետում խախտել են ինքնամեկուսացման կանոնները: Նման դեպք տարածաշրջանում գրանցվել էր երկու օր առաջ, Բորջոմում: 

Ասպինձայի մունիցիպալիտետում ինքնամեկուսացված է 22 մարդ: Ըստ Մզիա Պապաշվիլիի, այսօր կավելանա ևս մի քանի պացիենտ: 

 

| Print |