Լուրեր
Ախալքալաքից հետո ձկները զանգվածաբար սատկել են նաև Նինոծմինդայում (Տեսանյութ)

 


Թորիա գյուղի տարածքում գտնվող փոքրիկ լճակում, որին տեղի բնակիչները «Թորիայի գոլ» են անվանում ձկները զանգվածաբար սատկել են:

Մարտի 19 -ի դրությամբ Թորիայի բնակիչները լսելով Բավրա գյուղում սատկած ձկների մասին որոշել են այցելել իրենց լճակ, որտեղ հայտնաբերել են սատկած ձկներին:

Գյուղացիները անհանգստանում են, որ կարող է ջուրը վարակվել, եթե սատկած ձկները երկար մնան ջրում, ինչի հետեւանքով կարող են վնասվել նաեւ անասունները, որովհետեւ այդ լճակից ամռանը ջուր են խմում:

Օրերս նույն միջադեպն նաեւ տեղի էր ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող լճում:

Լուրը՝ Րադիո Նոր
Տեսանյութը՝ Tv9news.ge

 


| Print |