Լուրեր
Հայերը առաջին անգամ գերեզմանատուն գնացին առանց ծաղիկների (Տեսանյութ)
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն այսօր գնացին գերեզմանատուն, սակայն այս անգամ ավանդույթը փոքր ինչ այլ էր: 

Ախալցիխեում ապրող հայ համայնքը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ստիպված եղան նախնիներին  շնորհավորել առանց սննունդի և խմիչքի: 

Գերեզմաններում հնարավոր էր տեսնել միայն կարմիր ձու և մոմեր, իսկ ծիսակատարությունն անցկացվեց առանց բացված սեղանների, ծաղիկների և մարդկային բազմության: 

Գերեզմանատների մուտքի մոտ իրավիճակը վերահսկում էին ոստիկանության աշխատակիցները: 

Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, այսօր` Սուրբ Հարության տոնից հետո մեռելոց է` ննջեցյալներին այցելության օր: Ընդունված է համարել, որ հավատով ի Քրիստոս ննջածները մեզ` ողջերիս, այս օրը տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև:


| Print |