Լուրեր
Ինչպես պետք է աշխատեն արդարադատության տները

 

Քաղաքացիներին առանց դիմակների թույլ չեն տա մտնել Արդարադատության տներ:

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Ծուլուկիանիի խոսքով կբացվեն Արդարադատության տները և հասարակական կենտրոնները, սակայն կաշխատեն նոր սկզբունքներով:

«Հատկանշական է, որ շենք ոչ ոքի թույլ չի տրվի մտնել առանց դիմակի: Ինչպես նաև մուտքը կարգելվի անչափահասների համար, հետևաբար, Արդարադատության տների երեխաների համար հատկացված տարածքները ժամանակավոր կմնան փակ», – հայտարարել է նախարարը:

Վրաստանի Արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանիի խոսքով, արդարադատության տներում, շրջանային կենտրոններում և ժամանակավոր նոտարական գրասենյակներում ծառայություններ ստանալու համար քաղաքացիները պետք է այցելեն my.gov.ge էջ, որտեղ կկարողանան ամրագրել իրենց այցի օրը և ժամը:

Ըստ Ծուլուկիանիի բացի կայքում գրանցվելուց այլ ճանապարհ չկա, որով քաղաքացիները կկարողանան մուտք գործել սպասարկման կենտրոններ: Նրա խոսքով այս կարգը կգործի մինչև արտակարգ դրության ավարտը:

«Էլեկտրոնային ամրագրման համակարգը ուժի մեջ է այս պահից սկսած, այսօրվանից կարող եք ամրագրել ձեր այցի օրը և ժամը», — հայտարարել է Ծուլուկիանին:

 

| Print |