Լուրեր
Յուրաքանչյուր ֆերմեր 1 հա հողամասի համար կստանա 200 լարի

 

Յուրաքանչյուր ֆերմեր, ով ունի գրանցված հողամաս, մեկ հա տարածքի համար պետության կողմից կստանա 200 լարիանոց օգնություն,- այս մասին գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսի ժամանակ, հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

«Սա նշանակում է, որ միջին մակարդակի տնտեսությունները, որոնք, օրինակ, ունեն 10 հա տարածք և մշակում են այն, պետությունից կստանան 2000 լարի օգնություն:

Դա, իհարկե, բաշխվելու է համամասնորեն այն ֆերմերների վրա, ովքեր ունեն համեմատաբար ավելի քիչ հողատարածքներ»,- ասել է վարչապետը:

 

| Print |