Լուրեր
Ինչպես են կորոնավիրուսով վարակվածի մոր դին թեստավորել և թողել Վրաստան (Տեսանյութ)
Կորոնավիրուսով վարակված տղամարդը մոր դիակը Վրաստան է բերել բեռնատար մեքենայով - այս մասին խոսում են այն անձինք, ովքեր ներկա են եղել կնոջ թաղման արարողությանը: Նրանցից մեկը, Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանն է, ով պատմում է, որ վարակված տղամարդուն և նրա ընտանիքի անդամներին թեստավորել են Հայաստանում, սակայն նրանց մոտ վիրուս չի գրանցվել: Տղամարդն Ախալցիխեում մնացել է 2 օր, իսկ հուղարկավորումից հետո գնացել է Թբիլիսի: 


Էդուրարդ Այվազյանն այժմ կարանտինում է: 

Սամցխե-Ջավախքի վարչական միության կողմից տրված տեղեկության համաձայն, Ախալցիխեում վարակվածի հետ շփում ունեցած 54 մարդ են հայտնաբերել: Այստեղից 33-ը կարանտինում, իսկ 21-ը ինքնամեկուսացված են: 

Ինչպես է բերել վարակվածը իր մոր դիակը բեռնատար մեքենայով, ուներ թե ոչ կինը մահվան վկայական, ուներ արդյոք տղամարդը կորոնավիրուսի թեստի պատասխան - այս հարցերի պատասխանը փորձում ենք ստանալ եկամուտների գործակալությունից: Հաստատությունում խոստացան պարզաբանել մանրամասները, որից հետո մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում: 

Վարչական միությունում չգիտեն, թե ինչպես են Վրաստան մուտք գործել վարակվածն ու նրա աշխատակիցը և ինչպես են բերել մահացածի դին: Գիորգի Միքելաձեն ասում է, որ այս հարցը հետաքննվում է: 

| Print |