Լուրեր
Նինոծմինդա-Ախալքալաքի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար
Նինոծմինդա-Ախալքալաքի ճանապարհին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Րադիո «Nor»-ի կողմից հրապարակած տեղեկության համաձայն, Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: 

Ավտոճանապարհային պատահարի հետևանքով վնասվել է վարորդը: Նրան տեղափոխել են Ախալքալաքի տեղական հիվանդանոց: 

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

| Print |
თეგები: ավտովթար / պատահար /