Լուրեր
«Միայն կարտոֆիլով ինչպես ընտանիք պահենք...»,- Դիլիսկայի բնակիչներ
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Դիլիսկան գտնվում է քաղաքից  4 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1 700 մ բարձրության վրա: Եթե գյուղի բնակիչներին խնդրենք թվարկել Դիլիսկայի գլխավոր խնդիրները, նրանք առաջին հերթին խմելու ջրի պակասը, լեզվի չիմացությունը, գյուղատնտեսական հողերի գրանցման հարցը, քաղաքացիություն չունենալն ու սննդամթերքի թանկացումը կնշեն:

Գյուղ Դիլիսկայում, տեղացիների առաջին խնդիրը խմելու ջուրն է: Ըստ նրանց, գյուղի մի թաղամասում ջուր հոսում է, բայց երկրոդին՝ ընդհանրապես չի մատակարարվում: Դիլիսկայի բնակիչներն ասում են, որ կառավարությունը ամեն տարի խոստանում է լուծել այս խնդիրը: Բայց չնայած խոստումներին, խմելու ջուր գյուղի մի մասը մինչ օրս չունի:

«Ամեն տարի ունենք այս խնդիրը: Խոստանում են, բայց վերևի մասում խմելու ջուր մինչ օրս չունենք»,- ասում է գյուղ Դիլիսկայի բնակիչ՝ Սուսան Գոգորյանը:

Ջրից բացի, գյուղում անմխիթար վիճակում է դպրոցի կառույցը: Տեղացիներն ասում են, որ դպրոցն արդեն մի քանի տարի վթարային է և վերականգնման կարիք ունի: Սակայն մինչ օրս շինարարություն ձեռնարկել չի հաջողվում:

«Ամեն տարի գալիս են, ասում, որ կվերականգնեն, սակայն դեռևս աշխատանքներ անգամ չեն սկսվել: Երկրորդ դասարանի աշակերտները դպրոցում պայմաններ չլինելու պատճառով, տեղափոխվել են ակումբ, բայց մինչև երբ կշարունակվի այսպես: Նորմալ դպրոց չպետք է՞ ունենանք»,- ասում է տեղացի՝ Գևորգ Նահատակյանը:
Հերթական խնդիրը, որը անհանգստացնում է Դիլիսկայի բնակչությանը, հողատարածքների գրանցման հարցն է: Ըստ նրանց, բարդ գործընթացի պատճառով, հողերի մեծ մասը գրանցել չեն կարող:

«Ամիսներ են անցնում, բայց փաստաթուղթ չեն պատրաստում, կամ արխիվում է, կամ որևէ լրացուցիչ փաստաթուղթ է հարկավոր»,- ասում է Ռոբերտ Բալասանյանը:

Փակ սահմանների պատճառով, Ջավախքի այլ գյուղերի նման, առանց եկամուտի են մնացել նաև Դիլիսկա գյուղի բնակիչները: Տեղացիների տեղեկության համաձայն, մոտ 730 ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում, արտագնա աշխատանքներից ստացած գումարն է:

«Այս տարի մնացինք առանց եկամուտի: Տարին ընդհանրապես ոչինչ էր մեզ համար»,-ասում է Շուրիկ Կոգորյանը:

Դիլիսկայի բնակչության կարծիքով, խնդիր է նաև լեզվի բարիերը, հատկապես 40 տարեկանն անց անձանց համար: Վրաց լեզվի չիմացության պատճառով, տեղացիներից ոմանք կորցրեցին քաղաքացիությունը, բացի սրանից, դժվարանում են շփվել վրացիների հետ:

«Ստեղծված են հատուկ ծրագրերը և դպրոցները, որոնք Ախալքալաքում և Նինոծմինդայում են գործում, բայց մենք այդքան ժամանակ չունենք, որ վրաց լեզվի դասընթացների հաճախենք: Անգամ եթե գնանք, միևնույն է սովորել չեմ կարող, հասակիս պատճառով»,- ասում է Սուսան Գոգորյանը:


Դիլիսկայում առկա խնդիրների վերաբերյալ «9-րդ ալիքը» կապնվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալին: Շալվա Բալախաձեն խմելու ջրի վերաբերյալ հայտարարում է, որ այս խնդրի լուծումը նախատեսվում է հաջորդ տարի:

«Խմելու ջրի համար առանձին ծրագիր են կազմել: Եթե խոչընդոտող հանգամանք չլինի, հաջորդ տարի աշխատանքները կսկսվեն»,- ասում է Շալվա Բալախաձեն:

Ինչ վերաբերվում է դպրոցին, քաղաքապետի տեղակալի տեղեկության համաձայն, մունիցիպալ զարգացման հիմնադրամը գումար է հատկացրել և մի քանի օր է, ինչ սկսվել են վերակառուցման աշխատանքները:

«Հստակ չգիտեմ, թե որքան գումար է հատկացվել, սակայն դպրոցի վերանորոգման աշխատանքները արդեն սկսվել են: Ծրագիրը կավարտվի մեկ տարուց»,- բացատրում է նա:

Դիլիսկայի բնակչության ևս մեկ առաջադրանքի՝ հողամասերի գրանցման վերաբերյալ, քաղաքպետի տեղակալն հավելում է, որ այս հարցն արդիական է ողջ Վրաստանում:

«Սա անում են մեր տնտեսագետները, ես չգիտեմ: Չեմ կարծում, որ որևէ խնդիր լինի, եթե բնակչությունը ճիշտ փաստաթղթեր ներկայացնի»,- ասում է նա:

Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում բնակվում է 2,374 մարդ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Նորմալ դպրոց չպետք է՞ ունենանք»,- ասում է տեղացի՝ Գևորգ Նահատակյանը:Նորմալ դպրոց չպետք է՞ ունենանք»,- ասում է տեղացի՝ Գևորգ Նահատակյանը:
| Print |