Լուրեր
Մելիք Ռաիսյանի որդուն ձերբակալել են. ընտանիքի անդամները բողոքում են (Տեսանյութ)
Ախալքալաքում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ՝ Մելիք Ռաիսյանի որդուն՝ Կարլոս Ռաիսյանին դատապարտել են  10-օրյա վարչական կալանքի և տուգանել են 2 000 լարիով:

Պատճառը Դեկտեբմերի 23-ին, «պարետային ժամի» ժամանակ, ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպն է:


Ընտանիքը համաձայն չէ դատարանի որոշման հետ, և նրանց փաստաբան՝ Ավթանդիլ Թելիաշվիլին դիմում է վերադաս դատարան:

«Երկրորդ օրն եմ աշխատում այս գործի վրա: Ես դեռ չեմ հանձնել բերման ենթարկելու վերաբերյալ բողոքների արձանագրությունները: Ինչ վերաբերում է պարետային ժամի ընթացքում իմ պաշտպանյալի նկատմամբ նշանակված տուգանքին, ես, իհարկե, բողոքարկելու եմ և արդեն պահանջել եմ փաստաթղթերը»,-ասում է փաստաբանը:

Մելիք Ռաիսյանը պատմում է, որ հարևան ոստիկան՝ Արմեն Կարապետյանն իր գործընկերների հետ, պարետային ժամը խախտելու համար որդուն տուգանվելու փոխարեն, տարել է բաժին և ֆիզիկական բռնության ենթարկել նրան:

«Ես երկրի օրենքներին դեմ չեմ: Ճիշտ է, նա տան մոտակայքում էր և իսկապես խախտել է պարետային ժամը: Թող տուգանեն, բայց ինչու են տեղափոխել ոստիկանություն, դիմել սադրանքների և ծեծի ենթարկել նրան»:

Ռաիսյանը հայտարարում է, որ սա իրավապահների կողմից ֆիզիկական բռնության առաջին դեպքը չէ:

«Երեք տարի առաջ անվտանգության աշխատակիցները ձերբակալեցին իմ երկու որդիներին՝ Աշոտին և Կառլոսին, և էլեկտրահարեցին նրանց: Հավանաբար նրանք դա արեցին, որպեսզի ես իմանամ իմ տեղը և չլինեմ քաղաքականապես ակտիվ մարդ», - ասաց Մելիք Ռաիսյանը:

«Ով ձերբակալել է իմ եղբորը, նրանք ոստիկանության ներկայացուցիչներ չեն, կրիմինալներ են, քանի որ միշտ խնդիրներ են ստեղծում մեր ընտանիքի անդամների համար»,- ասում է ձերբակալվածի եղբայր՝ Աշոտ Ռաիսյանը:

Արդյո՞ք տեղի է ունեցել իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահում, և ինչու իրավախախտը չի տուգանվել տեղում, «9-րդ ալիքը» սպասում է ՆԳ նախարարության պատասխանին:

| Print |