«Ինքս ինձ ասեցի, բավական է, այլևս չես դիմանում»,- ուսանող բժիշկները Սամցխե-Ջավախքից
19:12 / 18.01.2021
Կորոնավիրուսի նոր դեպքերի աճի և բժշկական անձնակազմի վարակման պատճառով Առողջապահության նախարարությունը բժշկական համալսարանի ուսանողներին ներգրավել է համաճարակի դեմ պայքարում: Երիտասարդները օգնում են բժիշկներին հիվանդներին կառավարելու գործընթացում: Նրանց թվում կան ուսանողներ Սամցխե-Ջավախքից, ովքեր համաճարակի հենց սկսզբից հայտնվեցին վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Երկրին պետք են բոլորը, ովքեր կարող են որևէ կերպ օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում, - ասում է Գիորգին և միանում մեզ հենց պալատից: Բժշկական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողը խնամում է կովիդ հիվանդներին: Ամենադժվարը վիրուսի հետ պայքարող ծանր հիվանդներին հետևելն է: Վերակենդանացման բաժանմունքում մոտ 50 անձ է բուժվում:
Ասպինձայի բնակիչ՝ Գիորգի Ռիժամաձեն հինգ տարի է աշխատում է որպես նյարդավիրաբուժական վերակենդանացման բուժ անձ: Երկու ամիս առաջ, երբ Թբիլիսիի կենտրոնական հիվանդանոցը վերափոխվեց կովիդ հիվանդանոցի, Գիորգին տեղափոխվեց այս ոլորտ, բժիշկներին օգնություն ցուցաբերելու համար: Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն արդեն հաղթահարել է կորոնավիրուսը և վերադարձել աշխատանքի:
Գիրոգիի նման, հինգերորդ կուրսի ուսանող է նաև ախալցխացի Թինաթին Թաթոշվիլին: Ապագա գինեկոլոգը կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից ստիպված էր խնամել վարակված հիվանդներին: 10 ամիս աշխատել է կորոնաիվիրուսային հիվանդների բաժանմունքում: Այժմ բուժքույր է կովիդհիվանդանոցի ընդունելության բաժանմունքում: Այս փուլում նրա պարտականությունները ներառում են ցուցաբերել առաջին բուժօգնություն համահիվանդներին և տեղափոխել նրանց համապատասխան բաժանմունք:
Ախալցխացի ուսանողը պատմում է, որ 5 ամիս է ընտանիքի անդամներին չի տեսել: Սա նրա ընտրությունն էր: Ծանրաբեռնվածությունը լարվեց աշնանը, երբ ավելացավ պացիենտների քանակը, իսկ կլինիկայում ազատ մահճակալներ չկային: «Սկզբում ավելի բարդ էր, քանի որ բոլորը վիրուսն ընկալում էին որպես մահացու վարակ: Երբ հիվանդը դուրս էր ընկճված «վերջնական ախտորոշմամբ», քաջալերում էինք նրանց: Երբ ապաքինված անձը դուրս էր գրվում հիվանդանոցից, նրանց ուրախ դեմքերը ուժ էին տալիս ինձ, քանի որ մեր պայքարն ուներ արդյունք»,- պատմում է Թինան:
Ի տարբերություն Թինաթինի և Գիորգիի, պացիենտների հետ ուղիղ կապ չունի Թիկո Կոպաձեն, սակայն երկու օր շարունակ վարակված անձանց հետ խորհրդակցում է հեռավար կարգով: Ախալցխայի բնակիչն աշխատում է Առողջապահության նախարարության առցանց կլինիկայում: Թիկո ամեն օր հազարավոր մարդկանց զանգերի է պատասխանում: Բացի սրանից, նա վերահսկում է այն վարակվածներին, ովքեր բուժվում են տան պայմաններում:
«112-ից փոխանցված զանգերը միացվում են առցանց կլինիկայում: Այստեղ ընկնում են այն հիվանդները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ ախտանշաններ, բայց վիրուսը նրանց մոտ հաստատված չէ: Կամ այն հիվանդները, ովքեր կապ են ունեցել հաստատված վարակակիրների հետ և ունեն որևէ բնորոշ ախտանիշ: Կան նաև մարդիկ, ովքեր հարցեր ունեն և ցանկանում են կապվել իրենց ընտանեկան բժշկի հետ ՝ պարզելու, թե ինչպես հետևել խորհուրդներին, կամ ինչպես պաշտպանվել վիրուսից: Նմանատիպ զանգերը փոխանցում են առցանց կլինիկա »,- մանրամասնում է Թիկո Կոպաձեն: Թիկո Կոպաձե
Վաչե Մոդեբաձեն ընդունարանի բաժանմունքի բժիշկ է: Հիվանդների ընդունելությունը, թեստերի հանձնումը, բժշկի նշանակման կատարման վերահսկումը, բացի այս ցանկից, նրա պարտականությունները ներառում են բազմաթիվ այլ հարցեր: Բժշկական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողը, աշխատանքն սկսելուց երկու ամիս անց հայտնվեց վարակվածների բաժանմունքում: Ասում է, որ գարնանը բուժհաստատություններ հիմնականում երիտասարդներ էին տեղափոխում, ուստի հիմանականում թեթև հիվանդներ էին բուժում, իսկ աշնանը՝ միայն ծանր հիվանդներ: Կորոնավիրուսի դեմ պայքարը որոշեց նաև նրա ապագա մասնագիտությունը: Ուսանողը մտադիր է շարունակել ուսումը վերակենդանացման-անեսթեզիոլոգիայի ոլորտում: Վաչե Մոդեբաձեն համագործակիցների հետ
«Մինչև կմասնակցեինք գործունեություններին, բոլորն, այդ թվում նաև ես, մտածում էի, արդյոք կարող ե՞մ: Փոքր ժամանակ անց հասկացա, որ այդքան էլ բարդ չէ: Կանգնած էինք ինչպես երկրի, այնպես էլ ժողովրդի կողքին: Շատ գիտելիքներ ձեռք բերեցինք, անծանոթ վիրուսի դեմ պայքարելը այդքան էլ հեշտ չէ»:
Վաչեն, Թինան, Գիորգին և Թիկոն այն երիտասարդների մի մասն են, ովքեր հայտնվել են վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Համեմատաբար անփորձ, բայց համարձակ - այն ուսանողներն են, ովքեր չէին վախեցել վիրուսից և հիվանդներին դեղորայքների հետ մեկտեղ, փրկվելու հույս էին տալիս: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.