Լուրեր
Այսօրվանից հնարավոր է վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնել
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունում, փետրվարի 17-ից, Վրաստանի մասշտաբով կվերսկսվեն «կովիդ 19»-ի պատճառով կանխարգելիչ միջոցառումներով սահմանափակված բոլոր ծառայությունները:

«Փետրվարի 17-ից հնարավոր կլինի հանձնել վարորդական իրավունք ստանալու համար տեսական և գործնական քննությունները: Քաղաքացիներին հնարավորություն կտրվի, փետրվարի 16-ի, ժամը 24:00-ից էլեկտրոնային ձևով ամրագրել տեսական քննության հերթը:

Բացի այդ, ամբողջությամբ կվերականգնվի զենքի գրանցման հետ կապված ընթացակարգերը: Հետաքրքրված անձինք կկարողանան հանձնել հրազենի գրանցման թույլտվության թեստ:

Ծառայությունների մատուցումը կվերսկսվի Թբիլիսիում, Ջ. Բալանչինի փողոցում գտնվող սպասարկման կենտրոնում, Ախալքալաքի և Ամբրոլաուրիի կառուցվածքային միավորումներում:

Ինչ վերաբերում է սպասարկման գործակալության կողմից տրամադրվող վկայականներին, ապա դրանք հնարավոր կլինի ստանալ տեղում, սպասարկման կենտրոններում, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով, տվյալների սուբյեկտի կողմից` Ծառայությունների գործակալության կայքի միջոցով (sa.gov.ge): Էլեկտրոնային հարցման հիման վրա պատրաստված փաստաթղթերը կտրամադրվեն լրացման ընթացքում նշված կառուցվածքային միավորումում», –
նշում են գործակալությունից:

Ըստ նրանց, սպասարկման գործակալությունը, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ամբողջությամբ հաշվի է առնում, Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները: Գործակալությունը քաղաքացիներին հորդորում է տեղում ծառայություններ ստանալու նպատակով գան շնչադիմակներով:
| Print |