Լուրեր
Նինոծմինդայում ստրկության մեջ մեղադրվողներին գյուղը պաշտպանում է
Նինոծմինդայի գյուղ Եփրեմովկայում ասում են, որ թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված հայրն ու որդին անմեղ են, իսկ երեք մարդիկ, ովքեր ասում են, որ իրենց ֆերմայում ստրկացրել են, ստում են: Մեղադրյալների համագյուղացիները պնդում են, որ Հայաստանի երեք քաղաքացիները տեղաշարժվելու իրավունք ունեին և աշխատավարձի խնդիր երբեք չի ստեղծվել:

Իրավապահները բերման են ենթարկել 1960 թվականին ծնված Բ.Ծ.-ին և նրա որդի՝ 1994 թվականին ծնված Մ.Ծ.-ին: Որպես խափանման միջոց, նրանց հանդեպ կիրառվել է ազատազրկումը: Նախաքննական դատական ​​նիստը նշանակված է մայիսի 5-ին:

Վարդո Վելիջանաշվիլին պաշտպանում է մեղադրյալի շահերը: Tv9news.ge-ի մոտ փաստաբանն ասում է, որ հայրն ու որդին չեն ընդունում իրենց մեղքը և օգտագործում են լռելու իրավունքը:

«Պաշտպանյալի շահերից ելնելով ՝ չենք կարող խոսել մանրամասների մասին: Կարող եմ ասել միայն այն, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ազատազրկումը: Ես չգիտեմ` բողոքարկելու ենք, թե ոչ, դեռ չենք համաձայնվել, նրանց դիրքորոշումը պետք է պարզվի »:

Ըստ ՆԳՆ-ի, մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:

«Նշված անձանց տարել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասունների ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում: Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել, ինչպես անձամբ, այնպես էլ բնակելի վայրում տեղակայված հսկիչ տեսախցիկներով»,- գրված է հաստատության կողմից տարածված տեղեկությունում: 

Իրավապահները նշված հանցագործության մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից և հասնել Վրաստանի պետական սահման: Վերջինս փորձել է սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք, ինչի ընթացքում նրան կանգնեցրել են սահմանային ոստիկանության աշխատակիցները:

Եֆրեմովկա գյուղի բնակչությունը համաձայն չէ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված ոչ մի մեղադրանքի հետ: Նրանք բողոքում են հոր և որդու ձերբակալության պատճառով և պահանջում են ազատ արձակել նրանց: Շրջանի դատախազը չի բացառում ինչպես տուժողների, այնպես էլ մեղադրյալների շրջանակը ընդլայնելու հնարավորությունը:

«Մի քանի տարբերակ ունենք, 3-4 օր է, ինչ հետաքննությունն ընթանում է: Յուրաքանչյուր մանրուք լիարժեք հասկանալու համար այն կարող է շարունակվել օրեր կամ շաբաթներ: Կարևոր է, որ ոչ մի հարց անպատասխան չմնա: Արդյոք չկան հանցագործությունը քողարկող հանցակիցներ, պաշտպան, այլ զոհ: Քանի դեռ այս հարցերին պատասխան չի տրվել, հետաքննությունը չի ավարտվի»,- ասում է Մալխազ Գեծաձեն:


Երեք անձի հանդեպ իրականացրած թրաֆիքինգի դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածում, ինչը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում:

| Print |