Լուրեր
Մահացած բուժքրոջ գործում մեղադրանք է առաջադրվել բժիշկների դեմ
Մեգի Բաքրաձտի գործում, հետաքննությանը կեղծ տեղեկություն տրամադրելու փաստով, դատախազությունը 3 անձի՝ Ախալցիխեի բժիշկների դեմ մեղադրանք է առաջադրել: Տեղեկությունը տարածում է դատախազությունը:

«Վրաստանի դատախազությունը Մ.Բ.-ի մահվան դեպքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելու փաստով, մեղադրանք է առաջադրել Ախալցիխեի կլինիկա «Իմեդիի» բժիշկներ՝ Բ.Լ.-ի, Վ.Ի.-ի և բուժքույր՝ Թ.Գ.-ի դեմ: 

Մարտի 19-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը անզգուշությամբ սպանության փաստի առթիվ հետաքննություն սկսեց Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասով: 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 18-ին քաղաք Ախալցիխեում, ՍՊԸ «Ախալցիխեի կլինիկա Իմեդի»-ում, Մ.Բ.-ն պատվաստվեց Կովիդ 19-ի դեմ, որից հետո նրա առողջական վիճակը վատացավ: Մ.Բ.-ն սկզբում ստացավ շտապ բժշկական օգնություն կլինիկայում, իսկ հետո շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվեց Թբիլիսիի  Առաջին համալսարանական կլինիկա, որտեղ նա մահացավ մարտի 19-ին:


Նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվել են Բ.Լ.-ն, Վ.Ի.-ն և Տ.Գ.-ն, ում քննիչը նախաքննության մեկնարկից առաջ նախազգուշացրել էր  Վրաստանի քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այնուամենայնիվ, նրանք խոչընդոտեցին արդարությանը և անձնական դրդապատճառներից ելնելով, որպեսզի չբացահայտեն, որ Վ.Ի.-ն հիվանդին առաջին օգնություն  ցուցադրելու ժամանակ տեղում չի եղել, հետաքննությանը կեղծ տեղեկություններ են տրամադրել: Մասնավորապես, ըստ Վ.Ի.-ի ցուցմունքի, մարտի 18-ին, Ախալցիխեի կլինիկայում, սպասման սենյակում գտնվող Մ.Բ.-ի առողջական վիճակի վատթարացումից հետո,  իբր թե իր կողմից և իր առաջնորդության ներքո հիվանդն անցել է համապատասխան բժշկական ընթացակարգեր:  Վերոնշյալ փաստը ցուցմունքներով հաստատել են նաև Բ.Լ.-ն և Թ.Գ.-ն: Սակայն հետաքննությամբ պարզվել է, որ իմունիզացիայից հետո, Վ.Ի.-ն Մ.Բ.-ի հանդեպ որևէ դեղամիջոց չի օգտագործել և այն ժամանակ, երբ բարդությունից հետո Մ.Բ.-ին շտապ բժշկական օգնություն էր ցուցաբերվել, Վ.Ի.-ն ընդհանրապես սենյակում չի եղել:


Բ.Լ.-ի, Թ.Գ.-ի և Վ.Ի.-ի հանդեպ մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (արդարադատության խոչընդոտում, որն արտահայտվել է քննության ընթացքում հարցազրույց տվող անձի կողմից, կեղծ տեղեկատվության տրամադրմամբ `անձնական այլ դրդապատճառներով): Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչում:

Դատախազությունը կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան օրենքով սահմանված ժամկետում՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար:

Ներքին գործերի նախարարությունում քրեական հետաքննությունը շարունակվում է: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ՝ մահվան պատճառները պարզելու համար»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:
| Print |