Լուրեր
«Միակ հայն եմ, ով ստորագրել է Վրաստանի անկախության վերականգման ակտը»,- Մելս Բդոյան
Վրաստան-Հայաստան սահմանի մոտակայքում, Նինոծմինդայում ապրում է 73-ամյա Մելս Բդոյանը, ով հպարտությամբ հիշում է 30 տարի առաջ տեղի ունեցած պատմական փաստը: Նա այն 250 պատգամավորներից մեկն է, ով 1991թվականին Զվիադ Գամսախուդիայի հետ մասնակցել է Վրաստանի անկախության վերականգման մասին ակտի ստորագրմանը: Ո՞րն է համարում հիմնական սխալը, ինչպե՞ս է գնահատում Վրաստանի տարբեր իշխանությունների կայացրած որոշումները և որն է հիմնական սրտացավը Ջավախքի քաղաքական գործչի ու փաստաբանի:

«Միակ հայն եմ, ով ստորագրել է Վրաստանի անկախության վերականգման մասին պատմական ակտը»,- այս խոսքերի հեղինակը ապրիլի 25-ին կդառնա 74 տարեկան: Ասում է, որ պատմական ակտի ստորագրողը երկրի անկախության հիմնադիրներից մեկն է: 1976թ. Մելս Բդոյանը ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի Դոնի Ռոստովի մասնաճյուղի հեռակա բաժինը, որն ավարտելով 1981թ. ստացել է իրավաբան-իրավագետի որակավորում: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա աշխատել է տարբեր հաստատություններում և զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1990թ. Մելս Բդոյանը ընտրվել է Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պատգամավոր:

«Սա պատմական փաստ է, ես պատմական փաստաթուղթ եմ ստորագրել, լինելով անկախ Վրաստանի անկախ պատգամավոր և հպարտ եմ: Ինչպե՞ս եք կարծում, այն ժամանակ չկար ճնշում, բռնություն և այլն, շատ դժվար էր, բայց մենք արժանապատվորեն հաղթահարեցինք այս մարտահրավերները և Զվիադ Գամսախուրդիայի հետ ստորագրեցինք անկախության վերաբերյալ պատմական ակտը»,- հիշում է Մելս Բդոյանը:

Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՛՛Միլիցիայի գերազանցիկ, ՛՛ԽՍՀՄ ՆԳՆ գերազանցիկ՛՛ պարգևներով, ստացել է ՛՛Հրդեհի ժամանակ հերոսություն ցուցաբերելու՛՛ և ՛՛Անձնվիրաց ծառայելու՛՛ 1-ին, 2րրդ և 3-րդ աստիճանի մեդալներ:

«Մինչ այս արարողությունը, մենք ապրեցինք ապրիլի 9-ի ողբերգությունը, երբ խորհրդային միության զինվորները 20-ից ավելի հզոր երիտասարդների, անկախություն պահանջելու համար դաժանաբար սպանեցին»,- ասում է Մելս Բդոյանը:

Գերագույն խորհրդի անդամը Նինոծմինդայից հիշում է հերթական նստաշրջանը, և պատգամավորները քննարկեցին միակ հարցը `Վրաստանի անկախության վերականգնումը:

«Բոլորս ուրախ էինք... ես, որպես անկախ Վրաստանի պատգամավոր և հայ բնակչության կողմից ընտրված ներկայացուցիչ, ստորագրեցի Վրաստանի անկախության վերականգնման ակտը: Պատմական փաստաթուղթ է, և ես ուրախ եմ, որ ես ներկա եմ և կարող եմ նշել 30 տարին»,- հայտարարում է Բդոյանը:

«Եթե ակտին ուշադրություն դարձնեք, ապա առաջին սյունակում, ներքևից 7-րդն իմ ստորագրությունն է»,- ասում է Մելսը՝ 1991 թվականի մարտի 31-ի իրադարձությունը համարելով միակ ճիշտ որոշումը:
«Այն, ինչ տեղի ունեցավ, ճիշտ էր, բայց այս երեսուն տարվա ընթացքում տիրող իրավիճակը, այն, թե ինչպես են իշխանությունները ղեկավարում երկիրը, ստեղծված խնդիրները և շարունակում են պահպանվել մինչ օրս, սա երկրորդ խնդիրն է: Անհրաժեշտ էր վերականգնել անկախությունը, քանի որ վրաց ազգը և Վրաստանի ժողովուրդը պետք է ապրեին ազատ Վրաստանում»:

Հիմնական խնդիր համարում է այն սխալները, որոնց պատճառով երկիրը կորցրեց Սամաչաբլոն և Աբխազիան: Վիշտը և ողբերգությունը, որոնք շատ պատերազմներ են առաջացրել Վրաստանում: Նա կարծում է, որ Սովետական ​​Միության ամենահարուստ երկրներից մեկը `Վրաստանը, այսօր դժվարությունների մեջ է սխալ քայլերի պատճառով:

«Առաջին հերթին պետք է ստեղծեն աշխատավայրեր... վրաց ժողովուրդը խելացի և աշխատասեր են: Պետությունը պետք է գործ տա ժողովրդին, որ կարողանան զարգացնել երկիրը: Քաղաքացիները չպետք է լքեն երկիրը: Վրացիները ցանկանում են աշխատել և հարկեր վճարել պետբյուջե, բայց հիմա պատերազմը շարունակվում է: Կուսակցությունները պայքարում են աթոռի, այլ ոչ թե հայրենիքի բարօրության համար», - ասում է Գերագույն խորհրդի անդամը:

Նա կրկին ուշադրություն է հրավիրում վրացիների և Վրաստանում բնակվող քաղաքացիների քրտնաջան աշխատանքի և Գերմանիա արտագնա աշխատանքի գնալ ցանկացող 100 հազարավոր մարդկանց վրա:

«Մարդիկ հեռանում են այստեղից, կյանքը դժվարացել է: Գյուղացու աշխատանքն արժեք չունի: Պետությունը պետք է օգնի իր քաղաքացիներին: Թոշակառու եմ և դեղորայք է հարկավոր: Իսկ հաբերն այնքան են թանկացել, որ հիմա երկու թոշակ է հարկավոր, որ բոլոր դեղերը գնել կարողանանք»,- մտահոգված է Մելս Բդոյանը:

Վրաստանի անկախության ակտում մասնավորապես ասված է. “Վրաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը՝ ընտրված 1990թ. հոկտեմբերի 28-ին բազմակուսակցականության, ժողովրդավարական ընտրրությունների հիման վրա՝ հիմքում ունենալով Վրաստանի բնակչության կամարտահայտությունը, որը նրանք արտահայտել են 1991թ. մարտի 31-ին, որոշում և ամբողջ աշխարհին է հայտարարում Վրաստանի պետական անկախության մասին հիմքում ունենալով 1918թ. մայիսի 26-ին Վրաստանի Դեմոկրտական հանրապետության անկախության մասին հռչակագիրը:”
| Print |