Լուրեր
Ախալցիխեում մեքենան խանութ է մտել
Մեքենան, որում գտնվում էր երկու անձ, կոտրել է սուպերմարկետի ապակիներն ու մտել ներս: Ախալցիխեում միջադեպը տեղի է ունեցել ժամը 17:50-ի սահմաններում: Հավանաբար, մեքենան չի կարողացել կառավարել երթևեկությունը և կանգ է առել միայն խանութի ներսում:
Ինչ վերաբերվում է մեքենայում նստած երկու անձին, նրանցից երկուսի մոտ նկատվում են վնասվածքներ: Շտապ օգնության անձնակազմը նրանց օգնություն է ցուցաբերել հենց դեպքի վայրում:
«Ապակիները կոտրված են: Վարորդը փորձում էր հետ երթևեկել, երևի շփոթվեց, արագ առաջ գնաց ու բախվեց ապակիներին: Փառք Աստծո, որ մայթով անցնողներ չկային»:
Տեղում մոբիլիզացված են շտապ օգնության և ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները: Վարորդը տուգանվել է:

| Print |