Վրաստանի քաղաքացիների Բրիտանիա մեկնելու կարգը
Բրիտանիան դյուրացրել է դեպի 32 երկիր, այդ թվում Վրաստան և Հայաստան ուղևորությունների կարգը:
Ինչպես այդ ցանկի մնացած երկրները, այդպես էլ Վրաստանը Հոկտեմբերի 11-ին, ժամը 04:00-ից հանվել է Բրիտանիայի կարմիր ցուցակից, բրիտանական ԱԳՆ-ն Covid-19-ի պատճառով խորհուրդ չէր տալիս դեպի Վրաստան ճանապարհորդություններ պլանավորել:
Վրաստանից մեկնած քաղաքացիները կկարողանան մուտք գործել Մեծ Բրիտանիա հետևյալ պայմաններով.
Մեկնելուց առաջ՝
Կատարել PCR թեստ վերջին 72 ժամվա ընթացքում `սահմանին բացասական թեստի արդյունքը զեկուցելու համար,
Թեստերի ճանապարհորդական փաթեթի ձեռքբերում, ինչը ներառում է ինքնամեկուսացման 2-րդ և 8-րդ օրերին թեստերի ամրագրում,
Վերջին 48 ժամվա ընթացքում ուղևորի (locator form) -ի լրացում, 10-օրյա ինքնամեկուսացման հասցեն նշելով:
Ժամանելուց հետո՝
10-օրյա ինքնամեկուսացում, նախօրոք նշված վայրում,
Ինքնամեկուսացման 2-րդ և 8-րդ օրը հանձնել PCR թեստ,
Լիովին պատվաստված անձինք ազատվում են համընդհանուր պատվաստման գործընթացի շրջանակներում մեկնելուց առաջ թեստավորման և ինքնամեկուսացման պարտականությունից և պետք է PCR թեստ անցնեն միայն ժամանման 2-րդ օրը: