«Ոչ ոք թող հույս չունենա, որ կորոնավիրուսից կփրկվի»,- Իմնաձե
«Ռիսկը շատ մեծ է նույնիսկ ամռանը, դրանում համոզվել ենք օգոստոսին, այդպես չէ՞»: Եվ պատկերացրեք, թե ինչպես են այս ռիսկերը մեծանում ձմռանը, երբ փակ տարածները էլ ավելի շատ են, իսկ պատվաստումները ամռանից շատ չեն աճել…
Երբ պատվաստվել է բնակչության ընդամենը մեկ երրորդ մասը, դա չի նշանակում, որ հասարակությունը պատվաստված է: Հետևաբար, բոլոր հաշվարկներով, երկրի բնակչության գրեթե կեսը վարակված է վիրուսով: Դա նշանակում է, որ այս հիվանդությունը, ինչպես կարմրուկը և ջրծաղիկը, տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր իմունային չեն, այսպես կլինի կորոնավիրուսի դեպքում, բոլորին կգտնի, բոլորին կփոխանցվի, թող ոչ ոք հույս չունենա, որ կփրկվի»,- հայտարարում է Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով, երկիրը չի կարող կանգ առնել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի պատվաստվում:
«Բոլոր հաշվարկներով, այն սահմանափակումները, որոնք գործում էին անցած տարի գարնանը, առնվազն 10 000 մարդու կյանք փրկեցին, սա պետք է հասկանան բոլորը, բայց այսօր այլ իրավիճակ է, ունենք պատվաստանյութ: Սահմանափակումները իհարկե, հարկավոր կլինեն այն դեպքում, եթե բժշկական հատվածը չկարողանա դիմադրել ծանրաբեռնվածությանը: Թող բարի լինեն և պատվաստվեն, երկիրը չի կարող կանգ առնել միայն այն պատճառով, որ մարդիկ չեն պատվաստվում: Ըստ ինձ, եթե երկրում կա բավարար քանակությամբ պատվաստանյութ, ոչ մի տեսակի արգելափակման մասին խոսք լինել չի կարող և եթե բժշկական հատվածը կարող է դիմակայել վարակվածների քանակությանն ու ծանրաբեռնվածությանը»:
Այս մասին «Ռուսթավի 2» -ի եթերում ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: