Ախալքալաքում առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք
Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի ծառայողները Ախալքալաքում բերման են ենթարկել 1944 թվականին ծնված քաղաքացու։ Ձերբակալվածի տնից ոստիկանները առգրավել են «TT» ատրճանակ և 11 փամփուշտ։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, երկրի տարբեր շրջաններում ապօրինի հրազեն ու զինամթերք են առգրավվել։ Զենք-զինամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստով ձերբակալվել է 10 անձ:
Հանցագործությունը նախատեսում է 3-ից 7 տարի ազատազրկում:
Զենք-զինամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերով: