Լուրեր
Ախալցիխեում երեք մարդ է ձերբակալվել

 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի շրջակայքում տեղի ունեցած ցույցի կադրերն ուսումնասիրելուց հետո ձերբակալվել է եւս երեք մարդ։

Գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների ֆիզիկական դիմադրության և բռնության մեղադրանքով:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 2-ից 5 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ամբաստանյալները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին՝ դուրս գալ անվտանգության խցիկից և բողոքի ակցիան անվտանգ վայրում շարունակել։ Ամբաստանյալ Բ.Թ.-ն հարձակվել է պարեկային ոստիկանության աշխատակցի վրա, տապալել կրպակի տանիքին, բանավոր և ֆիզիկական բռնության ենթարկել։

Երկրորդ ամբաստանյալը՝ Է.Ս.-ն անվտանգության խցիկում Բ.Թ.-ի հետ միասին բարձրությունից ցած նետվելու համար հատուկ առաջադրանքների վարչության աշխատակցի վրա ֆիզիկական բռնություն են գործադրել, իսկ ավելի ուշ ցուցարարների հետ միասին շարունակել խախտել հասարակական կարգը, որի ընթացքում ոստիկանները ձերբակալել են։

Նույն մեղադրանքով ձերբակալված Լ.Ս.-ն և Ս.Գ.-ն հավաքի ընթացքում խախտել են հասարակական կարգը՝ վիրավորելով ոստիկաններին և չենթարկվելով իրավապահների պահանջներին։ Նրանք դիմադրություն են ցույց տվել և ֆիզիկական ոտնձգություններ են կատարել Թբիլիսիի ոստիկանության և պարեկային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ։

Խախտման փաստերն արտացոլող նյութերի ուսումնասիրության և ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 1-ին Է.Ս.-ն Լ.Ս.-ն ձերբակալվել են ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու և բռնության մեղադրանքով, մինչդեռ Ս.Գ.-ին իրավապահները Ախալցխայում բերման են ենթարկել դատավորի որոշման հիման վրա»,-
հայտնել են ՆԳՆ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով և 353-րդ պրիմա հոդվածի առաջին մասերով։

Նոյեմբերի 29-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությանը զուգահեռ, Թբիլիսիի քաղաքային դատարանի տարածքում տեղի ունեցավ ցույց ի պաշտպանություն Սաակաշվիլիի։ Ցույցի ժամանակ իրավիճակը մի քանի անգամ լարվեց: Ոստիկանությունը պղպեղի սփրեյ է կիրառել քաղաքացիների նկատմամբ: Կան վիրավորներ, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Բռնության մեջ մեղադրվողներից մեկը Ախալցիխեի բնակիչ՝ Ստեփանե Գիքոշվիլին է: Առավոտյան Գիքոշվիլիի տուն են մտել քաղաքացիական հագուստ հագած մարդիկ և, ըստ ընտանիքի, խաբեությամբ ձերբակալել են նրան։ Նրանց խոսքով՝ ոստիկանությունը ձերբակալել է նաեւ Գիքոշվիլիի հարեւանին, ով փորձում էր օգնել նրան։

Ավելի ուշ Ստեֆանե Գիքոշվիլիի որդին գնացել է ոստիկանություն՝ բացատրություն ստանալու համար, սակայն ոստիկանները նրան նույնպես ձերբակալել են։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար բերման է ենթարկվել 15 մարդ։ Նրանց թվում է քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան։ Նա դատարանի կողմից տուգանվել է 3000 լարիով։

Նոյեմբերի 29-ին, ցուցարարներ Բեսիկ Թամլիանին բարձրացել է Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ գտնվող անվտանգության խցիկի վրա, ինչը հանգեցրել է առճակատման։ Իրավապահները փորձել են իջեցնել նրան։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 29-ին, Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի ժամանակ ձերբակալված Բեսիկ Թամլիանիին որպես խափանման միջոց է սահմանել բանտարկությունը: Դատախազի խոսքով, թաքնվելուց և այլ վտանգներից հնարավոր էր խուսափել միայն խստագույն խափանման միջոցի դեպքում։ Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 353 հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ոստիկանությանը դիմադրություն:

 

| Print |