Ախալցիխե-Խաշուրի ճանապարհին գործում են սահմանափակումներ
Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ. (Խաշուրի-Ածկուրի) հատվածում (Ս-8) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։