Լուրեր
Սամցխե-Ջավախքի ջրամատակարարման ընկերությունն ունի նոր տնօրեն
«Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունն» Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ունի նոր ղեկավար: Պաշտոնատար է նշանակվել Զուրաբ Չադունելին։ Պաշտոնը ստանձնել է մի քանի օր առաջ։

Ընկերության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ նոր ղեկավարը ծանոթանում է մարզի հետ, նրա համար նշանակվել է փորձաշրջան, ուստի առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին դեռ չի կարող խոսել։

Զուրաբ Չադունելին նախորդող Գիորգի Գրիգոլաշվիլին պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 22-ին։ Մեկուկես տարի աշխատելուց հետո նա հեռացել է Ջրամատակարարման ընկերության տարածքային մենեջերի պաշտոնից։

| Print |