Լուրեր
Վրաստանում բնակչության քանի տոկոսն է պատվաստված
Հունվարի 22-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 651 265 պատվաստում։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 317 488 մարդ՝ չափահաս բնակչության 45,8%-ը։ Ամբողջությամբ պատվաստված է 1 205 638 մարդ՝ չափահաս բնակչության 42.0%-ը։ «Բուստեր» չափաբաժիններով պատվաստվել է 126 034 մարդ.

12-15 տարեկան երեխաների շրջանում առնվազն 1 դեղաչափով պատվաստվել է 3 723 երեխա, (2,10%), լրիվ պատվաստված է՝ 2 577 (1,45%)։ 16-17 տարեկանների մոտ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 318 (15,19%), լրիվ պատվաստված է 10733 դեռահաս (13,24%)։
| Print |
თეგები: ვაქცინაცია /