Լուրեր
Հաջորդ շաբաթվանից ավելի քան 36 հազար աշակերտ կանցնի առցանց կրթության

 

Հանրակրթական դպրոցի 36202 աշակերտների ծնողներ այս շաբաթ ցանկություն են հայտնել անցնել առցանց կրթության։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկություն է տրամադրել կրթության նախարարությունը։

Սակայն, ըստ գերատեսչության, այս տվյալները չեն ներառում այն ​​դասարանների ու դպրոցների աշակերտները, ովքեր վարակման դեպքերի պատճառով անցել են առցանց կրթության։ Այս մասին ԿԳՆ-ն տեղեկություն կտարածի շաբաթվա վերջին։

Միաժամանակ առցանց ուսուցման ձևը վերացնելու խնդրանքով դիմել է 4 031 ծնող։

Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում աշակերտների ծնողները նույնպես հնարավորություն ունեն ընտրելու հաճախելիության և հեռավար ուսուցման ձևի միջև։

Առցանց ուսուցման համար դիմումի գրանցում/չեղարկումը հնարավոր է ամեն հինգշաբթի ժամը 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

| Print |