Լուրեր
Ախալցիխեի արվեստի դպրոցում ուսումնական գործընթացը դադարեցվել է
Ախալցիխեի արվեստի դպրոցում կորոնավիրուսի տարածման պատճառով ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։ Դպրոցի տնօրեն Նանա Փերաձեի խոսքով՝ վիրուսը հաստատվել է երկու ուսուցչի մոտ, ինչի պատճառով նրանք որոշել են թողնել դպրոցը։

«Սկզբում հաստատվել է մեկ ուսուցչի մոտ, ապա այսօր մեկ այլ ուսուցիչ նույնպես վարակվել է վիրուսով, երեք օր դեռ ուսում չի լինելու, երկուշաբթի օրը մենք կդիտարկենք իրավիճակը և դրա հիման վրա որոշում կկայացնենք»,- ասաց Նանա Փերաձեն։

Ախալցիխեի արվեստի դպրոցում ուսումը վերսկսվել է հունվարի 17-ին:

Լուսանկարը վերցված է Արվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջից
| Print |