Լուրեր
Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ երկրորդ անգամ հաստատվել է կորոնավիրուս
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը։ Այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատել։

«Վարչապետն ամբողջությամբ պատվաստված է: Նրա մոտ «Կովիդ 19» հաստատվել է պլանավորված թեստավորման շրջանակներում»
,- ասել են կառավարության վարչակազմում։
| Print |