Լուրեր
Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի 318 նոր դեպք

 

stopcov.ge կայք էջում հրապարակված տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 52 362 թեստ և գրանցվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք: Ապաքինվել է 17 531 անձ, դրականության օրեկան ցուցանիշը կազմում է՝ 36.47%: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմը։

«stopcov.ge կայք էջում հրապարակված տվյալների համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 52 362 թեստ, այստեղից 29 383-ը՝ հակագենի արագ թեստով և 22 979-ը՝ «ՊՇՌ»:

Կատարված թեստերի արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 19 098 նոր դեպք: Վրաստանում վարակի տարածումից առ այսօր գրանցվել է նոր կորոնավիրուսի 1 314 603 դեպք:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշներին, ապա փետրվարի 5-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը կազմում է՝ 36.47%, վերջին 14 օրվանը՝ 30.65%, իսկ վերջին 7 օրվանը՝ 27%:

Վերջին 24 ժամում ապաքինվել է՝ 17 531 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 020 510: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 212 վարակված:

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 19 098 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 9 295 դեպք, Աջարիայում՝ 1 456, Իմերեթիում 2 988, Քվեմո Քարթլիում՝ 1 008, Շիդա Քարթլիում՝ 1 147, Գուրիայում՝ 417, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 233, Կախեթիում՝ 828, Մցխեթա-Մթիանեթիում՝ 336, Սամցխե-Ջավախեթիում՝ 318, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 72:

Այս փուլում երկրում կա 210 274 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 850 մարդ, այդ թվում՝ 2 278-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 776-ը՝ Աջարիայում, 1 122-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 1 146 ծանր հիվանդ, այդ թվում՝ 447-ը Թբիլիսիում, 150-ը՝ Աջարիայում, 352-ը՝ Իմերեթիում: Արհեստական շնչառության սարքին է միացված 282 անձ, այստեղից Թբիլիսիում՝ 162-ը, Աջարիայում՝ 42-ը, Իմերեթիում՝ 29-ը: 1 962 պացիենտ տեղավորված է կլինիկական հյուրանոցներում: Տնային պայմաններում բուժվում է բուժվում է 202 462 մարդ»,-նշված է տեղեկատվության մեջ:

 

| Print |