Լուրեր
11 235 նոր դեպք Վրաստանում

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 33 905 թեստ, այստեղից 20 924-ը՝ հակագենի արագ թեստով և 12 981-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 33,14%, վերջին 14 օրը –27,37%, վերջին 7 օրը – 30,99%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 325 838 դեպք: Ապաքինվել է ևս 17 130 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 106 221:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 246 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 751 192 պատվաստում, օրական՝ 722:

Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 947-ը:

 

| Print |