ԵՄ-ն արգելել է եվրո մատակարարել Ռուսաստանին
Եվրամիությունն արգելել է վաճառել, մատակարարել, արտահանել Ռուսաստան եվրո անվանական թղթադրամներ, ինչպես նաեւ գումար ներդնել այն նախագծերում, որոնք ֆինանսավորվում են ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ: Համապատասխան կանոնակարգերը հրապարակվել են չորեքշաբթի «ԵՄ պաշտոնական ամսագրում»:
«ԵՄ խորհուրդն արգելել է ներդրումներ կատարել, մասնակցել կամ այլ կերպ ներդրում ունենալ ապագա նախագծերում, որոնք ֆինանսավորվում են ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ ։ Խորհուրդն արգելել է վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել եվրո Ռուսաստան կամ Ռուսաստանում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի, կամ Ռուսաստանում օգտագործելու համար անվանական թղթադրամներ», - նշվում է դրանում:
Ընդ որում, ինչպես պարզաբանվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում», թույլատրվում է Ռուսաստան ժամանող ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Եվրոպական թղթադրամների անձնական օգտագործումը, որոնք ունեն իրավաբանական իմունիտետ: