Լուրեր
Ուկրաինայում գնդակահարել են ամերիկացի լրագրողի
Ուկրաինական Իրպին քաղաքում սպանվել է New York Times-ի թղթակիցը։Այս մասին հայտնում է DW-ը։ Կիևի ոստիկանության աշխատակից Անդրեյ Նեբիտովը կիսվել է լրագրողի մարմնի պատկերներով, ինչպես նաև նրա մամուլի անձը հաստատող փաստաթղթով և ԱՄՆ անձնագրով:

Լրագրողը Peabody և DuPont մրցանակակիր կինոռեժիսոր է, ով առավել հայտնի է հակամարտությունների գոտիներից մարդկային պատմությունների լուսաբանմամբ:

Ավելի ուշ NT հրատարակության ներկայացուցիչ Քլիֆ Լևինը հայտնել է, որ ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն չի աշխատել The New York Times-ում։

«Խորը վշտով ենք լցվել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի մահվան լուրից։ Բրենթը տաղանդավոր լուսանկարիչ և ռեժիսոր էր, բայց նա «Նյու Յորք Թայմս»-ի կողմից չէր գործուղվել Ուկրաինա»,- գրել է նա։
| Print |