Լուրեր
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը համաձայնեցված է

 

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Եվրամիության նախագահող ֆրանսիական գրասենյակը։

Պատժամիջոցների մանրամասներն անհայտ են, սակայն, ըստ նախագահող ֆրանսիայի գրասենյակի, Ռուսաստանը կզրկվի Եվրամիության շուկայում ամենամեծ սպառողի առևտրային կարգավիճակից։ Դա թույլ կտա Եվրամիության արգելել կամ պատժիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների վրա։

Ըստ Reuters-ի՝ պատժամիջոցները ներառում են նաև ռուսական երկաթի և պողպատի ներմուծման արգելք, թանկարժեք իրերի, այդ թվում՝ 50 հազար եվրոյից ավելի ավտոմեքենաների արտահանման արգելք, նավթային ընկերություններում և էներգետիկ ոլորտում ներդրումների արգելք։

Բացի այդ, Եվրամիության պատժամիջոցների չորրորդ փաթեթը ներառում է սահմանափակումներ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի, ինչպես նաև 14 այլ անձանց նկատմամբ։

 

| Print |