Լուրեր
Քամու հետևանքները Ախալցիխե-Վալե ճանապարհին
Ախալցիխե-Վալե կապող ճանապարհին ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր: Ծառը ընկել է ճանապարհի ոչ երթևեկելի գոտում, հետևաբար տեղաշարժը չի խոչընդոտվել: Գիշերը քաղաքում հոսանք չի եղել: Ըստ Ալիկա Գոզալիշվիլու, ուժեղ քամի էր, որին հետևել է էլեկտրականության անջատումը: 

«Այս պահին էլեկտրականություն չունենք, ուժեղ քամի էր, փոթորիկ, ես դեռ ստույգ տեղեկություն չունեմ, պարզում եմ»,- ասում է Ալիկա Գոզալիշվիլին։

Փորձում ենք կապ հաստատել «Էներգո-Պրո Ջորջիա»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, սակայն նրանք չեն պատասխանում մեր զանգին։
| Print |