Լուրեր
«Բորժոմիի» բաժնետերը կդառնա պետությունը. Ղարիբաշվիլի
Բորժոմիի հետ կապված՝ մի քանի խոսքով ասեմ, որ էկոնոմիկայի նախարարությունը գործնականում ավարտել է բանակցությունները և մեկ շաբաթ անց, կառավարության նիստում կդուրսբերենք հարցը և «Բորժոմի» բաժնետերը, համասեփականատերը կդառնա պետությունը և այդպիսով խնդիրը կլուծվի,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, այդ թվում՝ աշխատակիցների բողոքը։

«Այսօր առավոտյան ես զրույց եմ ունեցել պարոն Զուրաբ Ազարաշվիլիի հետ։ Նրա հանձնարարությամբ աշխատանքի տեսչությունն արդեն ներգրավված է։ Ուզում եմ բոլորին ասել, որ մեր քաղաքացիներից ոչ ոք չի ճնշվելու, և մենք բոլորի հետ կվարվենք արդար, ամեն ինչ կլուծվի ըստ անհրաժեշտության»,- ասել է վարչապետը։
| Print |