«Կապիկի ծաղիկ» վարակը հաստատվել է Վրաստանում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հաղորդմամբ, լաբորատոր հետազոտություններով Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վարակի մեկ դեպք։
«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո շուտով դուրս է գրվել բուժհաստատությունից։ Նա ունի Եվրոպա ճանապարհորդության պատմություն։ Մշտադիտարկվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։
«Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը», – հայտարարել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում։