Լուրեր
Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 23-ին Ախալցիխեում և Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 10:00-ից մինչև 11:00-ն և 17:00-18:00-ը կհոսանքազրկվեն Ախալցիխեի շրջանի՝ Ածղուրի, Ծինուբան, Տղեմլանա, Թիսելի, Գուրկելի, Ծրիոխի և Մուգարեթ գյուղերը:

Ժամը 11:00-18:30 - Ախալքալաքի շրջանի Դիլիսկա, Չունչխա, Պտենա գյուղերը կհոսանքազրկվեն:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |