Լուրեր
«Կարծախի» մաքսային անցակետում առգրավվել է չհայտարարագրված ծխախոտ

 

Վրաստանի ֆինանասների նախարարության և ՆԳՆ աշխատակազմի կողմից համատեղ իրականացված միջոցառումների շրջանակներում, «Սարփի» և «Կարծախի» մաքսային անցակետում չհայտարարագրված մեծ քանակի ծխախոտի մաքսանենգության փորձ է կանխվել։ Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի Հանրապետության և Թուրքիայի քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննության արդյունքում, կասկածի հիման վրա, հայտնաբերել են ընդհանուր առմամբ 10 060 չհայտարարագրված ծխախոտ։

«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը և յուրաքանչյուրը տուգանվել է հազար լարիի չափով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

 

| Print |