Լուրեր
Ախալցիխեում և Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)

 

Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հուլիսի 15-ին Նինոծմինդայում և Ախալցիխեում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Մասնավորապես, ժամը 10:00-ից մինչև 15:30-ն ընկած ժամանակահատվածում սպասվում են հոսանքի անջատումներ Ախալցիխեում՝ Գոգեբաշվիլի, Կազբեգի փողոցներում, Սբ. Մարինեի տաճարի հարակից տարածքում, ինչպես նաև կհոսանքազրկվեն Ագարա, Փերսա, Սակունեթի, Գիորգիծմինդա գյուղերը:

Ժամը 12:30-ից մինչև 18:30-ն էլեկտրականության անջատումներ են սպասվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալն ու նրա հարակից գյուղերում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:

 

| Print |