Լուրեր
Ովքե՞ր պետք է պատվաստվեն երկրորդ խթանիչ դոզայով
Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով, աշխարհի առաջատար հիվանդությունների վերահսկման կենտրոններից ոչ մեկը խորհուրդ չի տվել 18 տարեկանից բարձր մարդկանց երկրորդ խթանիչ դոզայի համընդհանուր օգտագործումը:

Ինչ վերաբերում է «Covid-19»-ի դեմ լրացուցիչ խթանող չափաբաժինին, ԱՄՆ-ի և Եվրոպայի հիվանդությունների վերահսկման կենտրոններն ընդգծում են, որ երկրորդ խթանիչ դոզան խորհուրդ է տրվում 50 տարեկանից բարձր մարդկանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին: Առայժմ այս կազմակերպություններից և ոչ մեկը խորհուրդ չի տվել 18 տարեկանից բարձր անձանց երկրորդ խթանիչ դոզայի համընդհանուր օգտագործումը», – ասել է Թամար Գաբունիա։

Ըստ Թամար Գաբունիայի՝ Վրաստանի առողջապահության նախարարությունը հետևում է այն արձանագրությանը, ըստ որի՝ 50 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև բուժանձնակազմի համար թույլատրվում է լրացուցիչ խթանիչ չափաբաժին։

Ինչպես նշում է փոխնախարարը, բացառության կարգով, պատվաստումը երկրորդ խթանիչ չափաբաժնով, անկախ տարիքից, թույլատրվում է արտերկիր մեկնողների համար, և ընդունող երկիրը պահանջում է լրացուցիչ խթանիչ դոզա:

Թամար Գաբունիայի մեկնաբանությունները հրապարակում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
| Print |