Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հուլիսի 20-ին Ախալքալաքի որոշ գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Հուլիսի 20-ին ժամը 13:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի՝ Մաջադիա, Օրջա, Կորխ, Օլավերդ, Թոթխամ, Կոչիո և հարակից գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: