Լուրեր
Վրաստանում թանկանում են թուրքական դեղամիջոցները
Վրաստանում թանկանում են թուրքական դեղամիջոցները: Դեղագործական ընկերությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Իլոնա Կոկիաշվիլիի խոսքով, թուրքական դեղորայքի գինը, որն արժե 18, 19, 20 լարի, կարող է աճել 4-5 լարիով։

«Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ շուկայում գների հետ կապված մի փոքր ճշգրտում է տեղի ունեցել: Գները կարող են 18 լարիից դառնալ 23 լարի, 19-ից դառնալ 25 լարի»,- բացատրում է Կոկիաշվիլին։»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով տեղական շուկայի մասշտաբով դեղագործական արտադրանքի նոր մաքսատուրքեր են սահմանվում։ Նախորդ հրամանագիրն ընդունվել էր 2017 թվականին և գործում էր մինչ օրս։ Այն վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է թուրքական լիրայի արժեզրկումից հետո։

Թուրքիայի նախագահի հրամանագրով սահմանվում է շահույթի առավելագույն շեմը, որը դեղատների ցանցերը և դեղորայքի մատակարարները կարող են սահմանել կոնկրետ արժեք ունեցող դեղամիջոցների համար։
| Print |