Լուրեր
Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հուլիսի 26-ին Ախալքալաքի որոշ գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Մասնավորապես, ժամը 11-00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի՝ Բարալեթ, Կոթելիա, Բալխո գյուղերը:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |