Լուրեր
Քահանայապետը ավտովթարի զոհ է դարձել
Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանե Խուֆենիան մահացել է ավտովթարից։ Միջադեպը տեղի է ունեցել Մարտկոփիի մոտ, հուլիսի 30-ին։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:Փաստը հաստատում են ՆԳՆ-ից։ Գործակալության տվյալներով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Հիշեցնենք, որ Դամիանե եպիսկոպոսը ծնվել է 1959 թվականին Սուխումում։
2004 թվականի հունվարի 2-ին ձեռնադրվել է վանական;
2004 թվականի սեպտեմբերի 4-ին ձեռնադրվել է սարկավագ;
2005 թվականի օգոստոսի 28-ին ձեռնադրվել է քահանա;
Եպիսկոպոս է ձեռնադրվել 2013 թվականի նոյեմբերի 3-ին։
გააზიარეთ :