Լուրեր
Այժմ ամենաշատ վարակվածները նրանք են, ովքեր նախկինում Covid-ով չեն վարակվել
Դիտարկումը ցույց է տալիս, որ ներկայումս ամենաշատ վարակվածները նրանք են, ովքեր նախկինում Covid-ով չեն վարակվել, այսինքն՝ բնակչության այն հատվածը, որը վերապրել է նախորդ «ալիքները»,– այս մասին սոցցանցում գրում է վարակաբան Մայա Բուցաշվիլին։

Ինչպես նա բացատրում է, Omicron-ի դեպքում սրտխառնոցը բավականին տարածված ախտանշաններ են։

Սակայն, ըստ ինֆեկցիոնիստի, ախտանշանների սկսվելուն պես մենք կարող ենք արագ թեստ կամ ՊՇՌ կատարել։ 

«Ներկայումս, ինչպես գիտեք, դեպքերի թիվը եւ, համապատասխանաբար, հարցերը զգալիորեն աճել են։ Ես կփորձեմ ամփոփել, թե ինչն է ամենաշատը հետաքրքրում մարդկանց.

- Սրտխառնոցը և փսխումը բավականին տարածված ախտանշաններ են։ Երբեմն սխալ է հնչում, որ դա «էնտերովիրուս» է, իրականում սրանք covid-ի բավականին տարածված ախտանիշներ են և լրացուցիչ բուժման կարիք չունեն։ Պետք չէ նաև փոխներարկումներ կատարել, եթե հիվանդը ստանում է բավարար հեղուկ:

-Կոկորդի ցավ, որը երբեմն շատ ինտենսիվ է լինում: Սա նույնպես Covid-ի ախտանիշ է և չի պահանջում լրացուցիչ հակաբիոտիկ թերապիա։ Իհարկե, եթե ցավն անհանգստացնում է, կարող է օգնել իբուպրոֆենը կամ պարացետամոլը:

- Բարձր ջերմություն, որը սովորաբար տևում է ընդամենը 2-3 օր և ըստ անհրաժեշտության կարող ենք օգտագործել ջերմիջեցնող միջոց։

- Թոքերի վնասը շատ ավելի քիչ է տարածված, քան նախորդ շտամներում: Ուստի (նախկինում պետք չէր, բայց հատկապես հիմա), պետք չէ տոմոգրաֆիա անել։

«Ես վիճակագրական տվյալներ չունեմ, բայց դիտարկումը ցույց է տալիս, որ ներկայումս ամենաշատ վարակվածները նրանք են, ովքեր նախկինում չեն վարակվել Covid-ով, այսինքն՝ բնակչության այն հատվածը, որը վերապրել է նախորդ «ալիքները»»,-
գրում է Բուցաշվիլին։
| Print |